ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Զգույշ եղեք FastBank-ից, այնտեղ ձեր անհատական տվյալների հասանելիությունը պաշտպանված չէ

Զգույշ եղեք FastBank-ից, այնտեղ ձեր անհատական տվյալների հասանելիությունը պաշտպանված չէ
20.11.2025 | 10:44

Fast Bank, Շենգավիթի մասնաճյուղ:

Հաճախորդները սպասարկվում են միմյանցից 20 սմ (!!!) հեռավորության վրա, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր այցելու իրենից անկախ տեղեկանում է այլոց բանկային գործարքների բովանդակությանը, իր աչքերով տեսնում է այլ անձանց վճարվող կամ նրանց տրամադրվող գումարի չափը, առանց որևէ խոչընդոտի կարող է տիրանալ հարևան պատուհանների մոտ սպասարկվող անձանց անհատական տվյալներին:

Դա էլ մի կողմ: Բանկի աշխատակիցն այցելուից մեծ գումար է ընդունում, ձեռքով հաշվում այն: Եվ միայն դրանից հետո սկսում է պարզել վճարման հաշվեհամարը, վճարման նպատակը, վճարումն ընդունողի իրավաբանական հասցեն: Իսկ ի՞նչ կլինի, եթե վճարողը պատահմամբ մոռացել է կամ ընդհանրապես չգիտի այն հաշվեհամարը, որին գումար է փոխանցում կամ տեղյակ չէ, թե ով է գումար ստացողը և որն է վերջինիս իրավաբանական հասցեն: Տրամաբանորեն` երկար ժամանակում ձեռքով հաշված գումարը պետք հետ վերադարձվի: Եվ, այդ դեպքում, արդեն այցելուն է երկար ժամանակ ձեռքով հաշվում վերադարձված գումարը: Ավելի լավ չէ՞ նախապես ամեն ինչից տեղեկանալ և հետո անցնել գումարն ընդունելու «սուրբ» գործին:

Բանկում առաջին անգամ էի: Տպավորություն ստացա, որ աշխատակիցներն աշխատում են բոլոր դեպքերում լռել: Նրանք լռում են, երբ նկատողություն կամ առաջարկ են լսում, երբ ճիշտ են կամ սխալ, երբ չեն կողմնորոշվում կամ մասնագիտական օգնության կարիք ունեն: Չեմ պնդում, որ բանկի բոլոր աշխատակիցներն են այդպիսի: Պնդում եմ միայն` FastBank այցելության ընթացքում ծայրաստիճան զգույշ եղեք:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 284

Մեկնաբանություններ